ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «տնայնագործ գեոպոլիտիկներին»: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են:
Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին եւ մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով»:
Հիշեցնենք, որ Իրաքի «Ալ Խաշդ աշ Շահաբի» աշխարհազորը հայտարարել էր Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով զոհերի մասին։ Զոհվածների թվում է եղել գեներալ Սուլեյմանին։ Հարվածի համար պատասխանատվությունն ստանձնել է ԱՄՆ-ն, իսկ Թեհրանը հաստատել է բարձրաստիճան ռազմական գործչի զոհվելը։
Այս տեղեկատվությունից հետո քաղաքագետները և հասարարական գործիչները քննարկում էին Հայաստանի հետագա հնարավոր գործողությունները՝ կապված վերոնշյալ դեպքերի հետ:
Նշենք, որ «Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները»: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






