Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է տոնական օրերին Արցախում բնականոն կենսագործունեության ապահովումը՝ ընդգծելով, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, և Պաշտպանության բանակը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ և բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






