ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա տեղեկացրել էֆեյսբուքյան գրառման միջոցով։
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», — ընդգծել է Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին ստորագրել է համապատասխան որոշումը ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Կարապետյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի հունվարի 29-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






