ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունվարի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերջին լարվածության հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն ու ՀՀ Կառավարության գործողությունները լարվածության հնարավոր աճի դեպքում։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Իրանի ու ԱՄՆ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, ավելի շատ դեէսկալացիայի է գնում և հույս կա, որ լարվածությունն առաջիկայում կլիցքաթափվի։
«Միշտ վատթարագույնին ենք պատրաստվում, այս ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարվել, և´ սիրիական, և´ իրանական ճգնաժամի ընթացքում մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը կարողացել է մշակել և´ տարհանման պլան, և´ ճգնաժամին արձագանքելու պլան, որը շատ կարևոր առաջընթաց է մեր կառավարման համակարգի համար, և այդ ճգնաժամից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել և գիտենք հստակ, թե ինչ ենք կատարելու։
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






