ՀԱՊԿ նորընտիր գլխավոր քարտուղար Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասն այսօր՝ հունվարի 9-ին, անցել է իր լիազորությունների կատարմանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր հիմնական խնդիրը տեսնում է նրանում, որ ազնվորեն և բարեխղճորեն կատարի իր առջև դրված պարտականությունները՝ առաջնորդվելով բացառապես Հավաքական անվտանգության ապահովման շահերով:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովը, հայկական կողմի նախաձեռնությամբ, ազատվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել Վալերի Սեմերիկովը։
2020 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցել է Բելառուսին, երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է այդ պաշտոնին առաջադրել Ստանիսլավ Զասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






