ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մեկնաբանությանն այն մասին, որ «Թրամփի գործարքը» պետք է փոխարինի իրանական միջուկային գործարքին:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Մենք պետք է Իրանի հետ գործարքը փոխարինենք Թրամփի գործարքով», որին հաջորդել է Twitter-ում ԱՄՆ նախագահ Թրամփի արձագանքը․ «Ես համաձայն եմ»։
Ջոնսոնը, որը նշել Է Թրամփին՝ որպես գործարքների մեծ վարպետ, երեքշաբթի կոչ է արել նախագահին Իրանի միջուկային գործարքը փոխարինել իր նոր պայմանագրով, որպեսզի Իսլամական Հանրապետությունը ատոմային զենք չստանա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






