«Մենք իրապես հույս ունենք, որ միայն խաղաղ ճանապարհներով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և խուսափել այնպիսի իրավիճակներից, որը կտանի էսկալացիայի»։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ առկա զարգացումները։
Մնացականյանն ընդգծել է, որ ՀՀ անվտանգության համակարգը համախմբված աշխատում է, որպեսզի մենք պատրաստ լինենք ամեն զարգացման:
«Հաշվի առնելով այն, որ մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնությունններ, որ Իրանն ունի ազդեցություն տարածաշրջանային և մեր երկրի անվտանգության վրա, ՀՀ անվտանգության համակարգը համախմբված աշխատանք է տանում՝ հետագա հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու համար»,- նշել է Մնացականյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







