Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել, հակառակը, ակտիվ ներգրավված է այդ գործընթացում․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել, հակառակը, ակտիվ ներգրավված է այդ գործընթացում․ Զոհրաբ Մնացականյան

Արցախյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է արդեն 25 տարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակը համարվում է ամենագործուն, արդյունավետ և միջազգայնորեն ճանաչված շրջանակը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ իրականացվող բանակցությունները։

Նախարարը նշեց, որ բանակցային գործընթացը շարունակական է, Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել, հակառակը, ակտիվ ներգրավված է այդ գործընթացում։

«Ես առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, որ այն օրվանից, երբ կառավարությունը ստանձնեց պատասխանատվությունը՝ 2018-ի մայիսից, որևէ պահ չի եղել, որ հետաձգենք կամ ձգձգենք գործընթացը: Անցյալ տարի եղել է բավական ակտիվ աշխատանք, նախարարների մակարդակով բավարար թվով հանդիպումներ են եղել, վարչապետը հանդիպել է պաշտոնապես՝ մարտին՝( Խոսքը 2019-ի մարտին կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին է (Խմբ)), եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ, գործընթացը շարունակվում է:

Հանդիպման մասին համաձայնեցումից հետո հայտարարում ենք միաժամանակ»,- ասաց Մնացականյանը:

Հարցին արդյոք առաջիկայում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+