ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ նկատելի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այդ մասին ասված ԷԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել Էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:
«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել Էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում և շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ Է: Երևանի և Բաքվի միջև կապի թեժ գիծ Է գործում։Իրականացվել է լրագրողների փոխայցելություն։ Վերադարձվել են գերության մեջ գտնվող Զավեն Կարապետյանն ու Իլվին Իբրահիմովը։
Կարծում ենք, որ այս ամենը վկայում Է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել։ Այս թեման քննարկվել է Լավրովի Երևան և Բաքու կատարած վերջին այցերի ընթացքում։ Հույս կա, որ տեսանելի ժամանակահատվածում կողմերի միջև կվերսկսվի առարկայական խոսակցությունը։ Մեր կողմից, Մինսկի խմբի համանախագահող երկրներից ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ միասին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք»,-հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև կվերսկսվի առարկայական խոսակցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






