Անցած տարին բավական հագեցած ու արգասաբեր էր ռուս-հայկական հարաբերությունների համար։ Այս մասին ասված Է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել Էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:
«Հանրապետության իշխանական ինստիտուտների բարեփոխման հետ կապված որոշ դադարից հետո շարունակվել է մեր ավանդական բարեկամական և բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումը։
Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 անգամ հանդիպել է նախագահ Վ.Պուտինի և 4 անգամ ՝ կառավարության նախագահ Մեդվեդևի հետ: Առկա ներուժի առավել լիարժեք իրացման համար սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր գերատեսչությունների ղեկավարության հետ փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընդլայնվել են փոխանակումները խորհրդարանականների, տարածաշրջանների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ռազմատեխնիկական, գիտակրթական, մշակութային ոլորտներում:
«Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային և ներդրումային գործընկերն է։ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գործում են 6 համատեղ աշխատանքային խմբեր»։
Գերատեսչությունում հատկապես առանձնացրել են Երևանի արդյունավետ նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում, նաև փաստել, որ տարբեր գլոբալ և տարածաշրջանային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում իրականացվել է ջանքերի արդյունավետ համակարգում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






