Վարչապետի որոշմամբ՝ Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ:
Համապատասխան որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լուսինե Ալեքսանյանի դիմումը՝
1․Լուսինե Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-5-Ղ1-1)։
2.Լուսինե Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
Նշենք, որ Լուսինե Ալեքսանյանը 2009-2012թթ.աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` անձնակազմի կառավարման վարչության ռեֆերենտ (պայմանագրային հիմունքներով), 2012-2018թթ-ին՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ, 2018-2019թթ.՝ Վարչապետի աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ, 2019-2020թթ.՝ Վարչապետի աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






