Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը հունվարի 22-23-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Այցի շրջանակներում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև Ստեֆ Բլոկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիդեռլանդների ԱԳ նախարարը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






