Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:08

ՄՌՏ հետազոտության հնարավորություն` Երևանից դուրս

ՄՌՏ հետազոտության հնարավորություն` Երևանից դուրս

ՀՀ Առողջապահության նախարարությունը կրկին անդրադարձել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին:

Համաձայն հաղորդագրության՝ առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ և վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը:

Նախարարությունը հրապարակել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակված վերոնշյալ հաղորդման վերաբերյալ 4-րդ հերքումը։

«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հայտարարությանը, որ մեկ ու կես տարի անց պարզվում է, որ առողջապահական բյուջեի 25% բարձրանալու պայմաններում պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար գումարներն աճել են 32%-ով: Իսկ դրանք բաշխվել են այնպես, որ Երևանում տեղակայված բուժհաստատություններին իջեցված պետպատվերի գումարներն աճել են ամենաշատը:

Նախարարությունը նշել է, որ 2018-2020 թվականների ընթացքում պետական բյուջեից բժշկական օգնության և սպասարկման մասով (հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ) հատկացումներն աճել են շուրջ 40%-ով, այսպես՝ 2018 թվականին հատկացվել է 67,18 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 85,84 մլրդ դրամ, 2020- ին՝ 95,303 մլրդ դրամ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող ծառայությունների ծավալների մեծացման պարագայում մայրաքաղաքի կլինիկաներում, մարզային կազմակերպություններում դիտվում է պետական պատվերով հատկացումների աճ:

Համեմատելով վերջին 3 տարվա Երևան-մարզեր ֆինանսական հատկացումները` կարող ենք արձանագրել. 2017 թվականին Երևանում տեղակայված բժշկական կազմակերպություններին հատկացված պետական պատվերի գումարները կազմել են ընդհանուր հատկացումների շուրջ 59%, 2018, 2019 թվականներին՝ գրեթե 55%, այսինքն` ունենք նվազման տենդենց: Ինչ վերաբերում է մարզային կազմակերպություններին,

ապա, օրինակ` Լոռու մարզում 2017, 2018 թվականների համեմատ պետական պատվերով ֆինանսական հատկացումներն ավելացել են գրեթե 30,0%,-ով, Շիրակի մարզում՝ գրեթե 20,0%,-ով, Սյունիքում` 2018-ի համեմատ աճել է գրեթ 26,0%-ով:

Ըստ նախարարության հաղոդման՝ առողջապահական համակարգում միջոցների բաշխման ընթացքում հովանավորչությունը խորը արմատներ ունի:

«Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում «ՄԻԲՍ» ՍՊԸ-ն 2018 թվականին պետական պատվեր է իրականացրել ոչ ամբողջական տարի և հետևաբար, կազմակերպության 2019 թվականի պայմանագրային գումարի հաշվարկի մեջ հաշվի են առնվել փաստացի կատարողականը, հերթագրումները, սարքավորումների թողունակությունը:

Ի դեպ, պետական պատվերի շրջանակներում ՄՌՏ, ԿՏ հետազոտություններ իրականացնում են թվով 27 բժշկական կազմակերպություն, որոնց ֆինանսավորումը 2019 թվականին համամասնորեն աճել է: «ՄԻԲՍ» և «Արմամաքս» ՍՊԸ-ների պայմանագրային գումարներն ավելացել են ճիշտ այնքան, ինչքան դժվարամատչելի հետազոտություններ իրականացնող բոլոր հաստատությունների տվյալ ծրագրով պայմանագրային գումարները:

Չհակասելով մեր քաղաքականությանը, ուրախությամբ պետք է նշենք, որ 2019-ին վերջապես ՄՌՏ հետազոտության հնարավորություն ունեցանք Երևանից դուրս: Շիրակի մարզում սկսեց պետական պատվեր իրականացնել «ՄՌՏ Էքսպերտ Անդրկովկաս» ՍՊԸ-ն, որը ռուսական մեծ ցանց է և ունի շուրջ 60 ախտորոշիչ կենտրոն Ռուսաստանում և ԱՊՀ տարածաշրջանում: Պայմանագրային գումարը հաշվարկվել է` ըստ տարածաշրջանի պահանջարկի: Հարկ է նշել, որ գործարկումից ի վեր մոտ շուրջ 2300 քաղաքացի հետազոտման համար չի հասել մայրաքաղաք:

«ԷՄԵՌՏԵԷՔՍՊԵՐՏ-ի դեպքում պատկերն ավելի կասկածելի է: Այս կլինիկան փաստացի գործունեություն սկսել է ծավալել 2018-ի հունիսին, այսինքն` Արսեն Թորոսյանի նախարար դառնալուց 1 ամիս անց, գործել է այն նույն ոլորտում, որտեղ բիզնես հետաքրքրություններ ունի գործող նախարարը» ձևակերպումը առնվազն ծիծաղելի է: 2018 թվականից շատ կազմակերպություններ են սկսել գործել ոլորտում, որոնք ևս առողջապահության նախարար հովանավորության տակ չեն:

Ինչ վերաբերում է զինծառայողների արտահիվանդանոցային ուղեգրման գործընթացի փոփոխությանը, ապա այն բխել է շահառուների գրավոր և բանավոր բազմաթիվ բողոքներից, որի դեպքում քաղաքացին գալիս էր Երևան ուղեգիր ստանալու համար, ապա վերադառնում մարզ՝ հետազոտությունն իրականացնելու: Կրկին հիշեցնենք, որ ուղեգրերում չեն ամրագրվում ուղեգրվող կազմակերպության անվանումը, և քաղաքացին ազատ է իր ընտրության մեջ:

Շարունակելի…

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+