ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այսօր Ազգային ժողովում Գևորգ Պետրոսյանի և Արման Բաբաջանյանի միջև տեղի ունեցած ընդհարմանը և նշել, որ Գևորգ Պետրոսյանին մինչև օրվա ավարտը դահլիճ մտնելու իրավունքից զրկելը օրինաչափ է համարում:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ քաշքշուքի ժամանակ նիստերի դահլիճում հնչել է սեռական բնույթի վիրավորանք ԲՀԿ-ական պատգամավորի կողմից, սակայն չի կարող ասել, թե ում է ուղղված եղել ընդհանուր գոռգոռոցի մեջ։
«Կարծում եմ՝ Պարոն Աբովյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, պարոն Ծառուկյանը այսօր երեկոյան կամ ցերեկը հավաքվելու և շատ լուրջ քննարկելու բան ունեն կարգապահական առումով: Որովհետև ամեն անգամ հրահրել և նման իրավիճակ ստեղծել ԱԺ դահլիճում, ես անընդունելի եմ համարում»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ միաժամանակ՝ նշելով, որ ուզում է ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակի համար, որը տեղի ունեցավ նիստերի դահլիճում, թեպետ «Իմ քայլը» այդ միջադեպի մասնակից չէր»:
Անդրադառնալով Պետրոսյանի այն դիտարկմանը, որ աշխահի բոլոր խորհրդարաններում էլ նման բաներ լինում են՝ Սիմոնյանը նշեց, որ չի կեսում Գևորգ Պետրոսյանի կարծիքը և Հայաստանի խորհրդարանում նման բան չի կարող լինել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






