Ազգային ժողովն այսօր կողմ՝ 39, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0 ձայնով չընդունեց Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցությունը չառաջադրեց թեկնածուներ հանձնաժողովի կազմի համար և չքվեարկեց կազմը հաստատելու նախագծին։
Քննիչ հանձնաժողովի նպատակն էր 2018 թվականի դեկտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցումների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման՝ գույքային, ոչ գույքային իրավունքների շինարարական թույլտվությունների արտոնությունների տրամադրման իրավաչափությունը, կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախագծի չընդունմանը, նշեց որ «Իմ քայլը» խմբակցությունը իր գործողությամբ ցույց տվեց, որ քաղաքական կամք չունի Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






