ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Խրոհրդարանի հերթական նիստի ժամանակ նախազգուշացում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:
«Ուզում եմ Կանոնակարգ օրենքի համաձայն նախազգուշացում հայտարարել պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Ինքը գիտի, թե ինչի համար»,- ասաց ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանն այդ ժամանակ գտնվել է նիստերի դահլիճում, բայց ոչ իր տեղում։
Հիշեցնեք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ ԱԺ նիստերի դահլիճում բանավեճից հետո Արարատ Միրզոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին նախազգուշացում էր հայտարարել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






