Նիդեռլանդների Թագավորության արտգործնախարար Ստեֆ Բլոկը Հայաստան է ժամանել դեսպանության բացմանն ընդառաջ։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հայ-նիդեռլանդական հարաբերությունները նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո և ակտիվորեն զարգանում են հատկապես տնտեսական ուղղությամբ։
«Նիդեռլանդներից դեպի Հայաստան այցելուների քանակը մեկ տարվա ընթացքում աճել է 23%-ով ։ Ուղևորահոսքը կավելանա նաև ուղիղ չվերթի բացման ժամանակ»- ասաց Զոհրաբ Մնացականյանը։
ԱԳ նախարարը նշեց, որ երկկողմ հարաբերությունների ակտիվացման հնարավորություն կա նաև գյուղատնտեսության, թափոնների մշակման, ՏՏ ոլորտում։
Խոսելով մշակութային հարաբերությունների ակտիվացման մասին՝ Զոհրաբ Մնացակայանը նշեց, որ նախորդ տարի հոլանդերեն են թարգմանվել Հովհաննես Թումանյանի հեքիաթները և այժմ գործնական քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ շարունակական համագործակցության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






