Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:29

Կառավարող թիմը խցանվել է անցյալում, ու այլևս ի զորու չէ առաջ շարժվել․ Մարուքյան

Կառավարող թիմը խցանվել է անցյալում, ու այլևս ի զորու չէ առաջ շարժվել․ Մարուքյան

«Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել՝ կապված Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի այն հայտարարության հետ, թե անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում:

«Սթափվեք, ընկերներ, տիկնայք ու պարոնայք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ։

Երեկ իմ շատ սիրելի գործընկեր Լենա Նազարյանն էլ տրվեց իշխանական խմբային «հարձակվիր, որ պաշտպանվես» բնազդին ու որոշեց դատափետել մեզ»,-նկատել է Մարուքյանը։

Նա նշել է, որ փոխխոսնակի զգացմունքային որոնումները անպատասխան թողնել չի կարելի։

«Ուզում եմ հասկանալ, արդյոք այս խոսքերն իսկապես իրե՞նն են։ Ինքն է գրե՞լ, թե փոխխոսնակի միջոցով երրորդ մեկն է խոսում։ Եթե մտքերը Նազարյանինը չեն, ապա նրա հետ մենք քննարկելու ոչինչ չունենք, իսկ եթե՝ ոչ, ապա ցավում եմ, քանի որ նա էլ փաստացի մոլորության մեջ է ու փորձում է անցյալի պատրանքով կոտրել ապագայի հեռանկարը»,-նշել է նա։

Լենա Նազարյանի պնդմանն ի պատասխան, Մարուքյանն արձանագրել է, որ կառավարող թիմը ոչ միայն խցանվել է անցյալում, այլ նաև քարացել է ու այլևս ի զորու չէ առաջ շարժվել, քանի որ ապրում է 2018 թ․-ի ապրիլով։

«Իրականում հենց հեղափոխականներն են խցանվել իրենց կոմֆորմիզմի և պատեհապաշտության տիրույթում։ Խցանվել են իրենց աշխատասենյակներում ու աշխարհին նայում են կառավարական փոքրիկ պատուհաններից ու այնքան թեթևությամբ, որ կարծես թե, իրենք չէին ժամանակին պայքարում կոմֆորմիզմի դեմ։

Խցանվել են իրենց կառավարական առանձնատներում՝ մոռանալով իրենց իսկ կողմից շեշտադրված հայտնի ճշմարտությունը․ Աղքատ երկրում չի կարելի ցոփ ու շվայտ կյանքով ապրել։

Խցանվել են իրենց խոսքերի մեջ, ավելին՝ դարձել են իրենց իսկ խոստումների գերին, քանի որ ամեն օր նոր խոստում տալն ու հաջորդ օրը դրա մասին մոռանալը, իսկապես մազոխիզմ է հիշեցնում։

Խցանվել են իրենց աննախադեպ ռեֆորմների մեջ, քանի որ ոչինչ չեն կարողանում մինչև վերջ կյանքի կոչել՝ ստիպված լինելով ամեն անգամ նահաջել ու հետաձգել, քանի որ անվճռական են ու անհետևողական։

Խցանվել են իրենց հանճարեղ կադրերի ընտրության գործում, քանի որ փառահեղ ռեֆորմատորները ամեն օր հեղինակազրկում և արժեզրկում են հեղափոխությունն ու կառավարող թիմին։

Խցանվել են իրենց քաղքենի բյուրոկրատիզմով, քանի որ իրենց գործընկերներին վերևից են նայում, խցանվել են դատարանները շրջափակելով և ամբողջ աշխարհի առջև խայտառակ լինելով։ Խցանվել են ընդդիմության սահմանադրական իրավունքները սահմանափակելով, քանի որ նույնիսկ մի ԱԺ նիստ էլ ըստ պատշաճի չեն կարողանում կազմակերպել։

Խցանվել են հին ու նոր Հայաստանի միջանցնքներում և չեն կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվել։

Խցանվել են իշխանական քեֆերում և խրախճանքներում։

Խցանվել են ֆեյսբուքում և այն աստիճան, որ պետությունը կառավարում են ֆեյսբուքով։

Իսկ ամենավատն այն է, որ նրանք չեն հասկանում, որ դարձել են հին Հայաստանի արատավոր բարքերի, ավանդույթների և մոնոպոլ իշխանության ժառանգորդները։

Սթափվեք, ընկերներ, տիկնայք ու պարոնայք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ։ Հետո չասեք, թե Մարուքյանն ու Լուսավորը չեն զգուշացրել ու չեն էլ օգնել։ Այս պահի դրությամբ մենք փորձում ենք օգնել ձեզ, որ վերջապես սթափվեք»,-եզրափակել է Մարուքյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+