Աշխատում ենք, որպեսզի տարվա առաջին կեսին ես պաշտոնական այց ունենամ Մոսկվա։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի այն հարցին, թե արդյոք ճիշտ է մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ՀՀ ղեկավարների այց նախատեսվում է մարտին։
«Վլադիմիր Պուտինի հետ մենք բավական հաճախ ենք հանդիպում։
Խոսքը ՌԴ նախագահի հետ դեռ անցած տարի ձեռք բերված պայմանավորվածության մասին է, որ պաշտոնական փոխայցեր կկատարենք և աշխատում ենք, որպեսզի տարվա առաջին կեսին ես պաշտոնական այց ունենամ Մոսկվա»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով հանդիպման օրակարգին, կառավարության ղեկավարը նշեց, որ այն այնքան հարուստ է և բոլոր ուղղություններով քննարկում է սպասվում։
«Մենք ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ ունենք՝ ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում, երկկողմ օրակարգ, անվտանգային ոլորտ, տնտեսական հարցեր։ Մեր օրակարգի ամենալայն սպեկտրը կքննարկվի»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






