Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը

Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Իսրայել կատարած այցի շրջանակներում, բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանրապետության նախագահն իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը և նշել, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին:

«Մենք այստեղ համախմբվեցինք՝ աշխարհին ուղղված մեկ հստակ ուղերձով՝ նման հանցագործություններն այլևս չպետք է կրկնվեն: Հոլոքոսթի ենթարկված մարդկանց տանջանքները, նրանց մասին հիշողությունները երբեք չեն մոռացվի: Հակառակ դեպքում, դա կլինի աշխարհի վերջը»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Լրագրողի այն հարցի, թե ինչպիսին է Հայաստանի նախագահի զգացողությունն այն պարագայում, երբ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում դիտարկել այն պատճառները, որոնց հիման վրա Իսրայելի խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ես ճանաչում եմ շատ հրեա քաղաքական գործիչների, ովքեր սատարում են ճանաչման գործընթացին: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Իսրայելի խորհրդարանը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մեկ բան պարզ է: Եթե պատճառը ներկայիս քաղաքական շահերը, քաղաքական հարաբերությունները կամ ապագայի քաղաքական, միգուցե, նաև տնտեսական շահերն են, դա ինձ շատ է տխրեցնում, քանի որ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասերը մեզ սովորեցնում են, որ չկա որևէ բան, հանուն որի կարելի է զիջել՝ թույլ տալով, որ նման դեպքերը նորից կրկնվեն»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները կխորանան:

«Մենք շատ ընդհանրություններ ունենք: Մենք երկուսս էլ փոքր պետություն ենք, սակայն՝ մեծ ազգ, որն ունի հսկայական մշակույթ: Մարդկության պատմությունը և հատկապես 20-րդ դարի պատմությունն այնքա՜ն վատ իրադարձություններ ունեն՝ Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ: Կարծում եմ՝ այլևս բավական է. մենք պետք է ավելի լավատես լինենք: Մենք պետք է համատեղ աշխատենք: Ես լավատեսորեն սպասում եմ, որ ոչ միայն բոլոր իմ հրեա ընկերները, այլ նաև Իսրայելի կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի վերջո, ճանաչումը ընդամենը քայլ է, սակայն քայլ է դեպի ապագա»,- շեշտել է Հանրապետության նախագահը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+