«Շուտով այդ հարցը կլուծվի»։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» պանթեոնում՝ ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մանրամասնել նա չցանկացավ։
Նույն հարցով լրագրողները դիմել են նաև նախագահ Արմեն Սարգսյանին, ով սահմանափակվել է հետևյալ պատասխանով․ «Եթե կարելի է, եկեք այդ մասին այսօր չխոսենք»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրակեղծիքների միջոցով և չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը: Թովմասյանն իր հերթին բազմիցս ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և զիջել իշխանությունների ճնշումներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






