Ազգային ժողովում մեկնարկել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը: Այսօր՝ հունվարի 29-ին, խորհրդարան է հրավիրված նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Մինչև հանձնաժողովի նիստի մեկնարկը Սեյրան Օհանյանը եղել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում: Լրագրողների հարցմանն ի պատասխան, թե ինչո՞ւ էր եկել ԱԺ նախագահի սենյակ, Օհանյանը միայն ասաց, որ «Քաղաքավարության այց է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






