Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:16

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունների բողոքարկմանը նվիրված քննարկման ժամանակ հանդես է եկել ելույթով:

Միքայել Մելքումյանը, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ գործընկեր,

Նախ` ուզում եմ ասել, որ պարոն Թինի Քոքսը շատ դրական զեկույց ներկայացրեց։ Հուսով եմ և կարծում եմ, որ մենք չպետք է սահմանափակենք Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները։ Այո, հասկանում եմ մեր գործընկերների ելույթներում ներկայացված տարբեր խնդիրները, սակայն ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանի պատվիրակությունը պետք է լինի ԵԽԽՎ-ում։ Ես դեմ չեմ, որ այստեղ քննարկվեն ամենատարբեր հարցեր, սակայն կարծում եմ, որ մեր վեհաժողովում ձևավորվող օրակարգերը չպետք է անընդհատ կրկնվող լինեն և ունենան արհեստական բովանդակություն»։

ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է, որ Ռուսաստանի պատվիրակության հետ կապված քննարկման հարցը պետք է շատ հստակ և կոնկրետ ձևակերպվի, քանի որ շուրջ 5 տարի ռուսական պատվիրակությունը բացակայում էր։

«Ես չեմ թաքցնում, որ տարբեր պատվիրակությունների անդամների մեջ ունեմ քաղաքական գործընկերներ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի պատվիրակության մեջ, ովքեր պարկեշտ, սկզբունքային մարդիկ են։ Բայց ես հարցի քննարկումը դիտում եմ այնպես, որ ցանկացած երկիր իր ազգային, պետական շահերը պաշտպանելու ժամանակ չպետք է դրանք կտրուկ հակադրության մեջ դնի նաև այլ ժողովրդավարական արժեքների, ինստիտուտներ հետ։ Այսինքն՝ ճշմարտությունը երկստանդարտ չպետք է լինի, բոլորի համար այն պետք է լինի նույնը։ Մենք բոլոր պատվիրակությունների համար պետք է ապահովենք նորմալ աշխատանքային պայմաններ և չընկնենք ծայրահեղությունների մեջ»,- նշել է Մելքումյանը։

Նշենք, որ հունվարի 29-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին 96 «կողմ», 44 «դեմ», 7 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԵԽԽՎ Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Թինի Քոքսի ներկայացված զեկույցը:

Հայկական պատվիրակության անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Սոս Ավետիսյանը, Էդմոն Մարուքյանն ու Միքայել Մելքումյանը կողմ են քվեարկել զեկույցին: Փաստաթուղթն այն մասին է, թե որքանով է Ռուսաստանը կատարում իր պարտավորությունները: Հիշեցնենք, որ այս զեկույցի չհաստատման դեպքում ռուսական պատվիրակությունը կրկին կբացակայեր Վեհաժողովից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+