ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ Ռուսաստանն ու ԵԱՏՄ երկրները ամենշաբաթյա ձևաչափով աշխատանքներ կիրականացնեն միության զարգացման հնգամյա ռազմավարության նախապատրաստման ուղղությամբ:
«Ընթանում է կարևորագույն փաստաթղթի պատրաստում, որը կսահմանի միության (ԵԱՏՄ) զարգացման ռազմավարությունը առաջիկա հինգ տարիների համար, շատ հարցեր կան, թե ինչ տեսք կունենա այդ ռազմավարությունը։ Մենք պայմանավորվել ենք գրեթե ամենշաբաթյա ձևաչափով քննարկել ռազմավարության հիմնական դրույթները և հանդիպել ևս մեկ անգամ մինչև հաջորդ իրադարձությունը, երբ կհավաքվի Եվրասիական միջկառավարական խորհուրդը»,- ասել էՄիշուստինը՝ փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ռուսական կողմից այդ աշխատանքը համակարգելու է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Միշուստինի համոզմամբ՝ Ռուսաստանը պետք է առաջատար լինի թվային օրակարգով։ Այդ ուղղությամբ, կառավարության նախագահի խոսքով, ակտիվորեն կզբաղվի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։
«Խնդրում եմ կառավարության նախագահի բոլոր տեղակալներին և պրոֆիլային նախարարներին միանալ այդ աշխատանքին», — ասել է Միշուստինը:
«Այստեղ պետք է գործել օպերատիվ, այս տարվա մայիսին պետք է նախագահին ներկայացնել զարգացման ռազմավարության նախագիծը։ Այդ փաստաթուղթը կդառնա մեր գլխավոր ուղենիշը եվրասիական տարածքում հետագա աշխատանքի համար»,-ընդգծել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






