ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9 — րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ», — ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում:
Նշենք, որ Արման Պետրոսյանն ավելի վաղ զբաղեցնում էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալի պաշտոնը, սակայն վարչապետի 2019 թվականի հունվարի 29-ի որոշմամբ ազատվել էր այդ պաշտոնից:
.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






