«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկ է ներկայացրել արտահերթ նիստ գումարելու համար, որպեսզի շուտափույթ լուծի ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա։
«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել»,-նշել է նա։
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, Մակունցը նշել է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար։
«Սա վկայությունն է նրա, որ հակառակ իշխանության ջանքերի, չթողնել, որ ՍԴ ճգնաժամը խորանա, տեղի է ունեցել հակառակը՝ հենց դատարանի կողմից», — ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






