2020 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կմտնի ինտենսիվացման փուլ, բանակցություններն, ամենայն հավանականությամբ, վարվելու են փաստաթղթի շուրջ: Դրա հետ մեկտեղ, հանրությունն ավելի քիչ տեղեկություններ կստանա՝ հաշվի առնելով, որ համանախագահները ևս կողմերին դիտողություն արեցին բանակցային գործընթացի գաղտնիությունը պահպանելու անհրաժեշտության մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, կայացած ասուլիսում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Ադրբեջանագետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը և համատեղ հայտարարությունը ցույց տվեց, որ վերջապես մտել ենք բանակցությունների փուլ, իսկ հայկական կողմը գրանցեց օրակարգը և գրաֆիկը:
«Ադրբեջանն իր հերթին ակտիվորեն աշխատանք կտանի թե՛ քարոզչության մակարդակում, թե՛ դիվանագիտության, այդ թվում՝ այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կարգավիճակի ամրապնդման փորձով: Ժամանակը ցույց կտա, թե Հայաստանը սրան որքանով է պատրաստ»,- նշեց Անժելա Էլիբեգովան:
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






