Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Ես որևէ մեկին չեմ տվել մանդատ՝ լուծելու ՍԴ թնջուկը․ Զոհրաբյան

Ես որևէ մեկին չեմ տվել մանդատ՝ լուծելու ՍԴ թնջուկը․ Զոհրաբյան

Ես որևէ մեկին չեմ տվել մանդատ՝ լուծելու ՍԴ թնջուկը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանի բոլոր քաղաքացիները իրենց լիազորել են լուծել ՍԴ հարցը։

Զոհրաբյանի խոսքով՝ երկրում ավելի կարևոր հարցեր կան, քան՝ արհեստականորեն օրակարգ բերված այդ հարցը:

«Մեզ համար անձերի խնդիր չկա և ամեն ինչ անելու ենք երկրում օրենքի գերակայության հաստատման համար», — նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ ամբողջ ժողովրդի անունից որևէ քաղաքական ուժ խոսելու իրավունք չունի։

Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ այն հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է,որի նպատակը Սահմանադրական դատարանը խաղից դուրս թողնելն է։

«Եթե փետրվարի 6-ին ԱԺ դահլիճում այս նախագիծն անցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ անցնելու է, ապա այն իսկապես բերելու է լրջագույն հետևանքների և ծանր ձևախեղումների, ինչի մասին այս օրերին խոսում են նաև շատ իրավաբաններ՝ Գագիկ Ղազինյանը, Գևորգ Դանիելյանը, բոլորը: Չկա որևէ սահմանադրագետ, լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի ու չհորդորի այդ նախագիծն ուղղակի չքննարկել», — հավելեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում է կայացրել։ Արտահերթ նիստի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնության քննարկումն էր։ Նախագիծն ուղղված էր սահմանադրական բարեփոխումներում Սահմանադրական դատարանի մասնակցության չեզոքացմանը։ ԱԺ նախագահը այս նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշում էր ընդունել այն դեպքում, երբ դրա իրավունքը չուներ։

Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ օրենսդրական նախագծի միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցման համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցությունների գրավոր առաջարկությունը, որը պետք է հաստատված լինի խորհրդարանի խորհրդի նիստում, ինչը չի արվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+