Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 5-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ բաժինը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






