«Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության և ժողովրդի հանդեպ, մեր պատմության մեջ իր նախադեպը չունեցող հեղաշրջման փորձ, որի հեղինակներն ու մասնակիցները մի օր դատվելու են 3 դատով՝ քրեական, պատմության և Աստծո»,-նման գրառում է արել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում։
«Որ ասում էի Հայաստանում «խունտա» է ձևավորվում, որոշ ինտելեկտուալներ դեմքի ստերիլ արտահայտությամբ վիճում էին հետս։
Որ ասում էի «վակխանալիա» է, որոշները բառի իմաստը չհասկանալով անգամ՝ հակադարձում էին։
Որ ասում էի այս իշխանությունները չարորականում են դեպի լատինաամերիկյան ռեժիմ, ոմանք գլուխ էին արդուկում։
Իսկ հիմա «վույ աման-ամանը» կապել են»,-գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 6-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ առաջին ընթերցման կներկայացվի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






