Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:11

Վանեցյանը կստեղծի իր կուսակցությունը

Վանեցյանը կստեղծի իր կուսակցությունը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր ԶԼՄ-ների խմբագիրների՝ նախօրեին կայացած երկժամյա հանդիպման ժամանակ հայտարարել է ակտիվ քաղաքականություն մտնելու և կուսակցություն հիմնելու իր մտադրության մասին։

«Փորձելու եմ ինձ ներկայացնել արդեն քաղաքական դաշտում, քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես պատրաստվում եմ առաջիկայում իրականացնել», — ասել է նա։

Հարցին, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնում գտնվելու ընթացքում կոնկրետ հանձնարարականներ ստացվել են վարչապետ Փաշինյանից՝ կոմպրոմատ գտնել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ՝ նրանց նստեցնելու համար,Վանեցյանը պատասխանել է.

«Այո, կոնկրետ հանձնարարականներ եղել են։ Մանրամասների մեջ չեմ խորանա։ Մենք կատարում էինք մեր աշխատանքը»,-նշել է նա։

Վանեցյանը հաստատել է, որ իր հրաժարականը հետևել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացներին:

«Իշխանությունը չի էլ թաքցնում, որ մտադիր չէ հետագայում հանդուրժել Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում։ Հարցին, թե ես ուղղակի հրահանգներ ստացել եմ Թովմասյանի վերաբերյալ, չեմ պատասխանելու, բայց նշեմ, որ հրաժարական տալու իմ որոշման գլխավոր պատճառներից մեկը իմ անհամաձայնությունն էր այդ հարցում։ Դրա համար էլ ես հանդես եմ եկել սթափվելու կոչով, որին, ցավոք, ականջալուր չեն եղել», — ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հանգամանքներին՝ Վանեցյանն ասել է.

«Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը սխալ է ընտրվել, Քոչարյանը երբեք առիթ չի տվել կասկածելու, որ նա խուսափում է քննությունից։ Կարծում եմ՝ պետք է վերանայել Քոչարյանի խափանման միջոցը, ինչը կնպաստեր մեր հասարակության որոշ շերտերում լարվածության թուլացմանը և «մարտի 1»-ի գործի լիարժեք բացահայտմանը»։

Նա ասել է, թե անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել ու միավորել հասարակության այն լայն զանգվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, չեն արդարացվել նրանց հույսերը ու նրանք մարդիկ են, որոնք չեն ուզում վերադարձ անցյալին։

«Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել, որով հասարակությունը սևերի ու սպիտակների է բաժանվել, ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է, բերվել է քաղաքական դաշտ օրակարգ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են, ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ այնցյալին չլինի, բայց ես նաև այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին ու այդ կեղծ օրակարգը, որը մանիպուլյատիվ կերպով տարածվում է, չպիտի լինի, մենք բոլորս հայ ենք, ՀՀ քաղաքացիներ ենք», — ասել է Վանեցյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+