Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:18

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնություններում անփութություն չկա․ Ալեն Սիմոնյան

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնություններում անփութություն չկա․ Ալեն Սիմոնյան

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնություններում, քայլերում անփութություն չկա, դա մարտավարություն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նախագծերը ետ կանչելով որևիցե արտառոց բան տեղի չի ունեցել՝ բացի նրանից, ինչ ԱԺ նախագահը հայտարարել է արդեն:

«Հեղինակը ետ է կանչել նախագիծը, ետ կանչելու պատճառ կարող է հանդիսանալ ստորակետից սկսած մինչև որևէ բառ: Նոր խորհրդի նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով` ոմանք խոսում են այն մասին, թե 37 հոգին են ստորագրել ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագծին, մնացածը չեն միացել: «Եթե պետք լինի, ութսունութս էլ կստորագրենք: Ութսունութիս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցենք, որ այսօր չկայացավ ԱԺ փետրվարի 6-ին հրավիրված նիստը։ «Իմ քայլը» խմբակցությունը ետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը: Արտահերթ նիստում պատգամավորները պետք է քննարկեին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ պետք է քննարկվեր նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+