Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, մեծ հաշվով`անցյալի արձագանքն է։ Այս մասին Գրիգորյանն ասել է այսօր՝ կառավարության նիստից հետո, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե երբ ինքը գա իշխանության, դարձյալ թույլ չի տալու, որ անցյալին վերադարձ լինի։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ՀՀ-ում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, նա նկատեց․
«Կարծում եմ՝ եթե նա ունի տվյալներ, պետք է հրապարակի: Պետք է հստակեցնի, եթե աշխատանքի ժամանակ է այդպիսի ինֆորմացիա ունեցել, պետք է զեկուցեր»:
Անդրադառնալով ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլջունենի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարություններին, որոնցով նրանք իրենց մտահոգություններն են հայտնել կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ, Գ
րիգորյանն ընդգծել է․ «Միջազգային կառույցների հայտարարություններում ես լուրջ խնդիրներ չեմ տեսնում։ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է և որևէ հետընթաց չենք ունենալու»,– ասաց Արմեն Գրիգորյանը։
Հարցին` Վանեցյանը կարո՞ղ է հակակշիռ լինել ներկայիս իշխանությանը` ԱԽ քարտուղարը նշել է՝ որպեսզի պատասխանի այդ հարցին, նախ պետք է պատկերացնել` հրապարակում 150 000 քաղաքացի կկանգնի՞ նրա կողքին, որ նրա խոսքը լսի։ Գրիգորյանի խոսքով` երբ նման քանակությամբ մարդիկ հավաքվեն Վանեցյանի շուրջ, նոր միայն ինքը կխոսի այդ մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






