«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը վստահ է՝ Հրայր Թովմասյանին նախկին իշխանությունները թույլ չեն տալիս հեռանալ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից։
Միքայելյանն ընդգծեց, որ վաղուց ծանոթ է Թովմասյանին, նրան համարում է պարկեշտ մարդ և լավ իրավաբան: Պատգամավորն ընդգծեց, որ ժամանակին Թովմասյանը, լինելով փաստաբան, օգնել է իրեն, սակայն ավելի ուշ հայտնվել է նախկին իշխանությունների ցանցերում:
«Նախկին իշխանությունները միշտ ցանցեր են ձևավորել ու դուրս են մղել խելացի մարդկանց։ Թովմասյանը նույնպես հայտնվել է այդ ցանցերում։
Թովմասյանը խելացի և շատ պարկեշտ մարդ Է, նա ամեն ինչ շատ լավ հասկանում է և հաստատ կհեռանար, եթե իրեն թույլ տային։ Նա պարզապես հայտնվել է ծուղակում։ Սա է ամբողջը։ Ես իրավաբան չեմ, չեմ կարող ասել, թե ինչպես ճիշտ վարվել։ Մի բան միանշանակ է՝ ստեղծված իրավիճակում նոր իշխանությունները մեղավոր չեն»,-նշեց նա։
Պատգամավորը վստահ է, որ ՍԴ-ի հարցը պետք է լուծի հայ ժողովուրդը։
«Նախորդ իշխանությունները ուզում են տանեն փակուղի, ուզում են տանեն քաղաքացիական պատերազմի, որի գնահատականը էլի պետք ժողովուրդը տա, որովհետև մենք ժողովրդի ձայնով ենք այստեղ»,- ասաց Միքայելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






