Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:38

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներկա Սահմանադրական դատարանը իշխանության բռազավթման դրսևորում է

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներկա Սահմանադրական դատարանը իշխանության բռազավթման դրսևորում է

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին ելույթ է ունեցել Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ առաջին ընթերցման է ներկայացվել «Սահմանադրական փոփոխությունների մասին» օրենքի նախագիծը։ Վաչապետն իր ելույթում անհրաժեշտություն է համարել Սահմանադրական դատարանի անդամների ընտրության մասին Սահմանադրության մեջ համապատասխան հոդվածի փոփոխումը՝ այն կարևորելով ժողովրդի ինքնիշխանության տեսանկյունից։

««Երազանքների սահմանադրական դատարան» հնարավոր կլինի ունենալ միայն առնվազն 2035թ․, եթե այժմ ոչինչ չփոխվի։ Ներկա Սահմանադրական դատարանը ժողովրդի իշխանության բռնազավթման դրսևորում է։ Այն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանմանն է ծառայել։ Սահմանադրության նախագծի հեղինակներից մեկն էլ հենց Հրայր Թովմասյանն էր։ Որպեսզի Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումն ապահովվեր, Սահմանադրական դատարանն՝ ի դեմս ՍԴ նախագահի և դատավորների, պետք է ապահովեին նաև իրենց հետագա պաշտոնավարումը»,-նշել է Վարչապետը։

Համաձայն Հայաստանի նախորդ Սահմանադրությունների՝ Սահմանադրական դատարանի ներկա նախագահ Հրայր Թովմասյանը պետք է պաշտոնավարի 17 տարի, իսկ ՍԴ դատավորները՝ 12 տարի ժամկետով։ ՀՀ Վարչապետն անթույլատրելի է համարել նման կարգը՝ այն համարելով ժողովրդի ինքնիշխանությունը վտանգող երևութ։

«Սահմանադրական փոփոխությունների մասին» օրենքի ներկա նախագիծը ենթադրում է պաշտոնավարման 6-ամյա ժամկետ ՍԴ նախագահի և ՍԴ դատավորների համար, ընդ որում ՝ ՍԴ նախագահը կընտրվի ոչ թե ԱԺ կողմից, այլ ՍԴ դատավորների կողմից։ «Սահմանադրական դատարանը չի կարող լինել ժողովրդից վեր, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինքնիշխան է»,-ասել է Վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+