Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով իր կարծիքն է արտահայտել երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության գործունեության մասին, որի շնորհիվ հաստատվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը: Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 88 կողմ և 15 դեմ ձայներով:
Վարչապետը մասնավորապես նշել է․
«Իմ քայլը» խմբակցությունը երեկ պարլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում:
Հպարտ եմ ձեզ համար, հարգելի’ գործընկերներ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






