Փետրվարի 13-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:
«Բանակցությունների թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերը», — տեղեկացրել է Դեմմերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






