ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքել է երկրի իշխանությունների՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար հանրաքվե անցկացնելու պլաններին։ Նման գրառում է արել Արթուր Վանեցյանն իր Թվիթերյան էջում։
«Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,-գրել է Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Հայաստանի խորհրդարանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխությունների նախագծի համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Փոփոխությունները ենթադրում են մինչ 2015թ. գործող Սահմանադրության համաձայն Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների կրճատում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






