ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Համաձայն իրավական ընթացակարգի՝ նախագահը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն պետք է ստորագրի կամ ուղարկի Սահմանադրական դատարան նախագծի՝ սահմանադրականությունը ստուգելու։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը չընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ և որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







