Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:18

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածուների շրջանակը համալրվել է նոր անունով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան: Նա դասավանդում է Ամերիկյան համալսարանում և չնայած ռեկտորի համար պահանջվող դոկտորի գիտական աստիճան չունի՝ արտերկրում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում, որը Հայաստանում համազոր է թեկնածուի կոչմանը, սակայն ԲՈԿ-ը փաստաթուղթ է տվել, որ կարողանա մասնակցել ընտրությանը:

Գաբրիելյանի թեկնածությանը դեմ են ԵՊՀ-ում՝ կարծում են, որ իրենց կադրը պետք է ռեկտոր դառնա, սակայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր «ընտրությունն» արդեն կատարել է»:

2․ «Իրավունք» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքում հայտնվել են անձինք, ովքեր մուտք են գործում տարբեր ԱՊՊԱ ընկերությունների բազաներ և գտնում քաղաքացիների, որոնց ԱՊՊԱ-ների ժամկետները մոտ օրերս լրանում է:

Նրանք փորձում են նոր պայմանագիր առաջարկել նաև այն հաճախորդներին, որոնք արդեն իսկ հասցրել են ԱՊՊԱ գործակալություններում կնքել եկող տարվա պայմանագիրը: Թե այդ անձինք ում օգնությամբ են կարողանում ձեռք բերել քաղաքացիների անձնական տվյալների բազան, եթե դրա տակ կա մինչև իսկ քրեորեն հետապնդելի արարք, այլ հարց է: Ամեն դեպքում այն, որ քաղաքացիների անձնական տվյալներն ապօրինաբար տարածվում են, արդեն իսկ լրջագույն ահազանգ է, որ ԱՊՊԱ համակարգը պարզապես չի աշխատում»:

3․«Փաստ» օրաթերթը գրում է, որ օրերս կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՎԶԵԲ պատվիրակությանը, որը ղեկավարում էր ՎԶԵԲ փոխնախագահ Պիեռ Հեյլբրոնը:

«Փաստ» թերթին հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Ամուլսարի հանքի շահագործման հարցի հետ: ՎԶԵԲ-ը «Լիդիանի» բաժնետերերից է և հանդիսանում է Ամուլսարում ոսկու շահագործման ծրագրի գլխավոր ֆինանսավորողներից մեկը:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Ամուլսարի խնդրի հետ կապված հստակեցում մտցնելու անհրաժեշտությունը։ Փաստացի, մոտ երկու տարի ՀՀ կառավարությունը կանգնած է հանքի շահագործման թնջուկի առաջ:

Թերթին կառավարության կուլիսներից փոխանցել են, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու են Ամուլսարի հարցը առկախել մինչև ապրիլի 5-ը։

Ներկա փուլում իշխանություններն ամեն ինչ անում են իրենց համար ռիսկային հարցերի հետ կապված հստակեցումներ մտցնել, որպեսզի խուսափեն հավելյալ թիրախավորումից ու շահարկումից:

4․«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում հետաքննություն են իրականացրել և նոր բացահայտումներ արել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանի մասով: Մասնավորապես, գնդապետ Գալստյանը 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար երկու փուլով մրցույթ է հայտարարել՝ մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Եվ երկու փուլով անցկացված և հաղթած ընկերությունները ինչ-ինչ հանգամանքներում մրցույթից դուրս են մնացել: Գնդապետ Գալստյանը կրկին ՊՆ կարիքների համար մրցույթի մասին է հայտարարել, որին մասնակցել է իր կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին պատկանող «Գեոշին գրուպ» ընկերությունը, և հենց նրա հետ էլ կնքվել է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պն գնդապետ Արթուր Գալստյանը հայտնել է, որ ընդհանրապես կապ չունի, դրանով զբաղվում է նյութատեխնիկական ապահովվման դեպարտամենտը, իսկ ինքը ո՛չ հանձնաժողովի անդամ է, ո՛չ էլ հայտ կազմող անձ:

5․«Իրավունք» թերթի աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հավակնում դառնալ ՍԴ նախագահ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հանրության մի ստվար հատված տանել չի կարողանում Վահե Գրիգորյանին, ուստի Գրիգորյանը ապրիլի 5-ի հանրաքվեին կարող է խոչընդոտ հանդիսանալ:

6․«Հրապարակ» թերթը գրում է, որ ԲՀԿ-ն կարծես հավակնում է ԼՀԿ-ից խլել «երրորդ ճանապարհի» մենաշնորհը։ Երեկ ԲՀԿ-ում խոսում էին, որ հանրաքվեի հարցով չեն ընտրի ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի ճանապարհը, կգնան երրորդ ճանապարհով՝ դիտորդի։

Առաջիկա օրերին կուսակցությունը, հավանաբար, հայտարարություն կտարածի այդ մասին, մոտավորապես այն բովանդակությամբ, որ իրենց համար կարևորը ժողովրդի կարծիքն է՝ հանրաքվեի արդյունքում ժողովուրդն ինչ որոշում կայացնի, այն էլ ԲՀԿ-ի համար կլինի ընդունելի։

Ի դեպ, չնայած երեկ Գագիկ Ծառուկյանը հերքեց Նիկոլ Փաշինյանի հետ այս հարցով հանդիպելու և քննարկում ունենալու մասին հարցը, բայց տեղեկություններ տարածվեցին, որ քաղաքական առևտուր է կայացել՝ իշխանությունը կարճել է Ծառուկյանի որդու և մերձավորների հետ կապված որոշ գործեր:

7․«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով, մանավանդ որ հասունանում է բոյկոտի տարբերակը: «Իմ քայլում» պնդում են, որ պետք է վերադառնալ նախկին ընտրակարգին` թույլ տալ, որ դրսում ապրող ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ դեսպանատներում, սակայն տեխնիկապես դա հնարավոր չէ, որովհետեւ բախվում են Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդրին: Իշխանությունները փորձում են գնալ ավելի օպտիմալ ճանապարհով. 2 խոշոր քաղաքների՝ Գյումրի և Վանաձոր, քաղաքապետերի ընտրությունը ևս նշանակել ապրիլի 5-ին` մասնակցության մեծ թիվ ապահովելու համար:

Հիշենք, որ Գյումրիում ընտրությունը պետք է կայանար 2021-ին, սակայն որոշել էին տեղափոխել այս աշուն, հիմա ուզում են տեղափոխել գարուն` խոշորացման պատրվակով: Նույնը` Վանաձորի դեպքում:

Սակայն Գյումրիի քաղաքապետի թեկնածու չունեն։ Համոզում են Հայկ Մարությանի տեղակալ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանին, սակայն վերջինս համաձայն չէ։

Նշվում է, որ չի ուզում մտնել նման պատասխանատվության տակ, համ էլ իրեն քաղաքապետարանում կոմֆորտ է, էլ չենք ասում, որ նրա դեմ իր թեկնածությունը կդնի «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որի ընտրվելու շանսերը մեծ են։

8․Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը քննարկում է Արցախի ռազմական էլիտային «հարցաքննության» կանչելու հարցը։ Ավելի ճիշտ՝ դա որոշված է, սակայն դեռ չեն կողմնորոշվում՝ սկզբում ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի՞ն կանչել, թե՞ առաջնագծի զորամասերի հրամանատարներին։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ հերթը շուտով կհասնի և Սերժ Սարգսյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+