Հայ-ամերիկյան համագործակցությունը տարբեր ոլորտներում ակտիվ զարգանում է, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Միացյալ Նահանգների աջակցությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, հաղորդում Է փոխվարչապետի գրասենյակի մամլո ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման, արդարադատության, գործարար միջավայրի բարելավման ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը: ՀՀ փոխվարչապետը և Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը քննարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները, հատկապես այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, 5G տեխնոլոգիաները, կիբեռանվտանգությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






