Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում մայիսի 30-ին անցկացվեցին վերջին՝ 36-րդ տուրի հանդիպումները: Պարզ դարձավ 9 թիմանոց առաջնության այս տարվա չեմպիոնը:
Երկրորդ տեղում գտնվող “Արարատ-Արմենիան”, որը 2 միավորով զիջում էր մեկ հանդիպում ավելի անցկացրած և վերջին տուրը բաց թողնող “Փյունիկին”, հյուրընկալվեց լավագույն եռյակը եզրափակող “Բանանցին”։
Մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը մեկնարկեց ժամը 17-00-ին “Բանանց” ստադիոնում։ Հանդիպումը սպասարկում էին լեհական մրցավարական անձնակազմը՝ Կժիշտոֆ Կամիլ Յակուբիկի գլխավորությամբ:
Վարդան Մինասյանի գլխավորությամբ՝ թիմը, հիանալի հանդիպում անցկացնելով, նվաճեց չեմպիոնական գավաթը։ Խաղն ավարտվեց նվազագույն 0֊1 հաշվով։ Հաղթական գոլը հեղինակեց 33-ամյա ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
Նշենք,որ նորաստեղծ ակումբի հովանավորը “Տաշիր” ընկերությունն է՝ ի դեմս Սամվել Կարապետյանի։ Նա Մոսկվայի “Արարատի” հովանանվորն էր, որը ձեռք բերեց “Ավան Ակադեմիա” ակումբն ու երկու թիմերի “միաձուլումից” ստեղծվեց “Արարատ֊Արմենիան”։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







