Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում կկայանա 2018-19 թթ. մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։
Ավանդույթի համաձայն, կշնորհվեն անհատական պարգևներ և կպարգևտրվեն Բարձրագույն և Առաջին խմբերի, ինչպես նաև ֆուտզալի չեմպիոնները, բարձրագույն խմբի մրցանակակիրները։
Հավելենք, որ Բարձրագույն խմբի հաղթող է դարձել ‘Արարատ-Արմենիան’, aռաջին խմբում` ‘Յունիոր-Սևան’-ը իսկ Ֆուտզալի առաջնությունում՝ ‘Լեոն’:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







