Երևանի ‘Արցախ’ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես անվանափոխվել է Երևանի ‘Նոա’ ֆուտբոլային ակումբի։ Այս անվան տակ էլ թիմը հանդես կգա Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-2020թթ. առաջնությունում։
Անցած մրցաշրջանում ‘Արցախ’ ակումբը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում էր:
Հիշեցնենք, որ ակումբը հիմնադրվել է 2017 թ ․ մայիսին Երևան քաղաքում։ Ակումբի ֆուտբոլային դպրոցը գտնում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
Ակումբի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2017 թ ․ օգոստոսի 1-ին ‘Միկա’ մարզահամալիրում։
Ակումբի առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2017 թ ․ օգոստոսի 7-ին՝ ‘Ալաշկերտ 2’-ի հետ, որն ավարտվել է 1-1 հաշվով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







