Վրացական Քութայիսի «Տորպեդոյի» ֆուտբոլային ակումբի խաղացողները երկրի առաջնության հանդիպումներին ներկայացել են հակառուսական կարգախոսներ պարունակող մարզաշապիկներով։ Ֆուտբոլիստները կրել են սև շապիկներ «Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը» գրառմամբ։
Նման միջադեպ գրանցվել է նաև Թբիլիսիում, որտեղ «Լոկոմոտիվ» և «Ռուսթավի» ակումբների ֆուտբոլային հանդիպմանը թիմերի խաղացողները հանդիպում են անցկացրել սպիտակ մարզաշապիկներով, որոնք նույնպես հակառուսական գրություններ են պարունակել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







