Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Էստոնիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Իլյա Անտոնովը:Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իլյա Անտոնովը հանդես է եկել էստոնական «Պուումա», «Լեվադիա», ավստրիական «Հորն», սլովենական «Ռուդար Վելենյե» և մի շարք այլ ակումբներում:
«Լեվադիայի» կազմում երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն և մեկ անգամ Էստոնիայի Գավաթի խաղարկության հաղթող:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Հերմանստադտ» ակումբի ֆուտբոլիստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







