Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը: Մրցումային չորրորդ օրը պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները:
91+ կգ քաշային կարգում հաջող ելույթներ է ունենում Գուրգեն Հովհաննիսյանը: Գուրգեն Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:
Այսօր 1/8 եզրափակչում Գուրգեն Հովհաննիսյանը՝ 3:2 հաշվով առավելության է հասել թուրք բռնցքամարտիկ Իլյաս Մուչահիտինի նկատմամբ։
56 քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել է 1/8 եզրափակիչում:
Այսօր ռինգ դուրս կգա նաև Բարեղամ Հարությունյանը (52 կգ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







