Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը, ով Մինսկում ընթացող խաղերում ձեռքի վնասվածքով է մասնակցում մրցաշարին, ուժերը չափեց սկրեչ մրցաձևում և 16 հեծանվորդների պայքարում 16-րդն էր:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող:
Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







