Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի բռնցքամարտի մրցաշարպ շրջանակներում Հայաստանի ներակայացուցիչ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում մրցեց Նիդերլանդներից Լակրուզ Էնրիկեին ու դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակչում մեր մասնակիցը կպայքարի չեմփիոնի տիտղեսի համար։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե, բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանը` բրոնզե մեդալակիրներ:
Հիշեցնենք, որ Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թ ․ Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







