Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է շախմատի Grand Chess Tour-ի մրցաշարը: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Վեցերորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ՝ վաստակելով 3,5 միավոր:
Հուլիսի 3-ին կկայանա մրցաշարի 7-րդ տուրը, որը հայկական շախմատի առաջատարը սևերով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչնին առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Դին Լիրենին՝ հնարավորություն տալով Ուեսլի Սոյին և Մագնուս Կառլսենին 4 միավորով հավասարվել Նեպոմնյաշչնուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







